Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 3 օրում 25 իրավախախտում է հայտնաբերել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 3 օրում 25 իրավախախտում է հայտնաբերել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 39 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 54.239.165 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 4-ի վերաբերյալ նշանակվել է 550.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ 

Արձանագրվել է իրավախախտման 25 դեպք, հաշվարկվել է 52.906.840 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 150.000 ՀՀ դրամի վարչական տուգանք որից՝
Լոռի՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (4 ցցաչոր բոխի, 2 ցցաչոր հաճարենի, 1 բոխի, 1 սոճենի, 3 հացենի) հաշվարկվել է 308.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 բալենի, 1 բոխի) նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 10 դեպքով (6 կաղնի, 9 բոխի, 1 լորենի, 1 թխկի, 1 ընկուզենի, 3 տանձենի, 3 հացենի, 460 տարբեր տեսակի ծառ) հաշվարկվել է 51.272.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 7 դեպքով (26.8 խմ թափուկ վառելափայտ, 4.04 խմ վառելափայտ, 700 պարկ փայտածուխ)` 987.840 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Նախկինում հայտնաբերված՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (4.4խմ) հաշվարկվել է 79.200 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Գեղարքունիք՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (6 ցցաչոր բարդի, 6 սոճենի, որից 4-ը ցցաչոր) հաշվարկվել է 205.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.5 խմ վառելափայտ)` 54.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 12 դեպք, հաշվարկվել է 417.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝
Արմավիր՝ հայտնաբերված իրավախախտման 3 դեպքով առգրավվել է 53 հատ՝ 23.1 կգ սիգ տեսակի ձուկ, որը հանձնվել է «Մեր տունը» սոցիալական հասարակական կազմակերպություն: 
Տավուշ՝ հայտնաբերված իրավախախտման 2 դեպքով (առգրավվել է 129 հատ՝ 3.3 կգ բեղլու և մանրաձուկ, 6 հատ՝ 2.28 կգ սիգ տեսակի ձուկ), հաշվարկվել է 14.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիք՝ հայտնաբերված իրավախախտման 4 դեպքով (76 հատ՝ 25.6 կգ սիգ տեսակի ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է Սևանի հոգեբուժական հիվանդանոց ՓԲԸ) հաշվարկվել է 128.000 ՀՀ դրամի, 2 դեպքով (առգրավվել է 150 հատ՝ 55 կգ սիգ տեսակի ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ ՊՈԱԿ)՝ 275.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտն՝ հայտնաբերված իրավախախտման 1 դեպքով առգրավվել է 8 հատ՝ 2.7 կգ սիգ տեսակի ձուկ, որից 1 փորձանմուշ ուղարկվել է անասնաբուժասանիտարական փորձաքննության։ Համապատասխան դրական եզրակացություն ստանալուց հետո ձկները հանձնվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 2 դեպք, հաշվարկվել է 914.625 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք որից՝
Արագածոտն՝ «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ (խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ և «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածները) հաշվարկվել է 143.925 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 
Երևան՝ «Սիս նատուրալ» ՓԲԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ (խախտվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածը) հաշվարկվել է 770.700 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, ինչպես նաև նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 


Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 1.319.020 ՀՀ դրամ: