«Հրապարակ».Փաշինյանն ինքը չի ցանկացել, որ Արամ Սիմոնյանն իրեն դիմավորի

«Հրապարակ».Փաշինյանն ինքը չի ցանկացել, որ Արամ Սիմոնյանն իրեն դիմավորի

Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել էր ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ: Վարչապետին բուհի դռների մոտ դիմավորել է ոչ թե ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, այլ պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանը: Նրա հետ են եղել նաեւ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը եւ տնտեսագիտականի դեկան Հայկ Սարգսյանը:

Սիմոնյանն ասաց. «Պրոռեկտորն այնտեղ է, ամեն հանդիպումներին պարտադիր չի, որ ես ներկա լինեմ»: Իրականում նախկինում չէր կարող լինել նման դեպք, որ երկրի ղեկավարն այցելեր մայր բուհ, ու ռեկտորը նրան հատուկ կարգով չդիմավորեր: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն ինքը չի ցանկացել, որ Սիմոնյանն իրեն դիմավորի: Եվ այդ հրահանգը բաց տեքստով Փաշինյանի արարողակարգից իջեցրել են ԵՊՀ ռեկտորատին, որ հանկարծ Սիմոնյանը չերեւա «սեւ շենքում»։