«Ժամանակ». Հայաստանը փետրվարի վերջից կազատվի՞ Վերին Լարսից կախվածությունից

«Ժամանակ». Հայաստանը փետրվարի վերջից կազատվի՞ Վերին Լարսից կախվածությունից

«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչեւ փետրվարի վերջ, հնարավոր է, գործարկվեն Վրաստանի հետ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմանային անցակետերը: Վրաստանի իշխանու­թյունները ստեղծում են միջգե­րատեսչական հանձնաժողով, որը պետք է զբաղվի վրաց-ռուսական համաձայնագրի իրականացմամբ, որը վերաբերում է աբխազական եւ օսական սահ­մանային անցակետերում ապ­րանքաշրջանառության մոնիտորինգին:

Հանձնաժողովը ղե­կավարելու է Եկամուտների պե­տական ծառայության փոխնախագահը: Նախորդ տարվա նո­յեմբերի 30-ին Վրաստանը փո­խանցել է շվեյցարական ՏGS ընկերության հասանելիք գումարը, որով այդ ընկերությունը պետք է զբաղվի տեխնիկական նախապատրաստությամբ: Ըստ համաձայնագրի՝ տեխնիկական նախապատրաստության շրջանը տեւելու է 3 ամիս:

Կարելի է ենթադրել, որ ժամանակաշրջանի ավարտից հետո՝ փետրվարի վերջից, սահմանային անցակետերը, ի վերջ կսկսեն գործել, եւ Հայաստանի տնտեսությունը կազատվի Վերին Լարսի անցակետից կախվածությունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում