Անոմալ շոգերը կարող են բերել մահացությունների․ կանխատեսում
Եվրոպացի գիտնականները եւ օդերեւութաբանները կանխատեսում են, որ անոմալ շոգերի վրա հասնելւ այս տարվա հունիսի վերջին, կարող է բերել հազարավոր մարդկանց մահվան։ Այս մասին գրում է ամերիկյան The Washington Post պարբերականը։ Ֆինլանդացի օդերեւութաբան Միկա Ռանտանեն Ֆրանսիան վրա հասած շոգերը որակում է որպես աննախադեպ։ Մեկ այլ մասնագետ Ստեֆան Ռամստորֆն էլ, ով կիմայագետ է Պոտսդամի համալսարանում, հայտարարել է, որ բարձր ջերմաստիճանը պատկերավոր ասած՝ սուս ու փուս մարդասպան է։ Նա հիշեցրել է, որ 2003-ի շոգը դարձավ 70 հազար եվրոպացու մահվան պատճառ։ Ամենից բարձր ջերմաստիճանները նկատվելու են Եվրոպայի կենտրոնական ու արեւմտյան հատվածներում։ Ֆրանսիայի եւ Իսպանիայի որոշ շրջաններում մի քանի օր շարունակ գրանցվելու է 40 աստիճան տաքություն, ըստ Ցելսիուսի սանդղակի։ Այս ջերմային հեռանկարը իսպանացի մասնագետ Սիլվիա Լապլանան որակել է որպես սպասվող դժոխք։ Մադրիդում սնդիկի սյունը հասնելու է մինչեւ 40,6 աստիճանի։ Ֆրանսիայում էլ, արդեն հաջորդ տարի սպասում են, որ սնդիկի սյունը նոր ռեկորդ կսահմանի՝ +45 աստիճան, ըստ Ցելսիուսի սանդղակի։ 2003 թվականին 44,1 աստիճան ջերմային ֆոնի պայմաններում մահացել էր 11 հազար ֆրանսիացի։
Կարծիքներ