ՀՅԴ-ն Արցախում ժողով է անում

ՀՅԴ-ն Արցախում ժողով է անում

Սույն թվականի հունվարի 16-24-ը Արցախում տեղի կունենա Հ.Յ.Դ 33-րդ ընդհանուր ժողովը, որին կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։ Ընդհանուր ժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունվարի 16-ին, ժամը 11-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում:

Ընդհանուր ժողովը կքննարկի Հ.Յ. Դաշնակցության նախորդ 4 տարիների գործունեությունը, կորոշի կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները։ Ժողովի ավարտին կընտրվի կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը:

ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ