Հարկայինից կանչել են ու սպառնացել

Հարկայինից կանչել են ու սպառնացել

«Haldi.co Demirchyan 22» ընկրությունը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Հարգելի ընկերներ այսօր մի հետաքրքիր իրադարձություն է տեղի ունեցել,մեզ հրավիրել են հարկային տեսչություն զրույցի: 
Զրույցի պարունակությունը կայանում էր նրանում ,որ անհրաժեշտ է մտածել պետության մասին և ավելացնել հարկային մուտքերը: Ուզում ենք հատուկ նշել,որ մեր գործունեության ամբողջ ընթացքում մենք եղել ենք բարեխիղճ հարկատու' միշտ խփել ենք ՀԴՄ-ները և բոլոր աշխատողները գրանցված են եղել:
Վերջը' ներկայացվեց պահանջ,որպեսզի մենք գոնե ՀԴՄ-ի մեջ ներառենք 10%-անոց սպասարկման վճար, հակառակ դեպքում ''Ամեն օր Ձեր աշխատուղներին կկանչենք մեր մոտ զրույցի, դուք աշխատող չեք ունենա և կստեղծենք այլ խոչնդոտներ Ձեր աշխատանքի համար''
Այդ դեպքում 800 դրամանոց սուրճը ավտոմատ կդառնա 880 դրամ և ամենավատը այն է,որ այդ թանկացումը չունի ոչ մի տնտեսական հիմնավորում և այդ տարբերությունը վճարելու եք դուք:
Ամենազայրացնող փաստը այն է,որ մեր հարկային մարմինները գործում են ''Ռեկետի Մեթոդներով''
Բոլոր շահագրգիռ կողմերին խնդրում ենք տարածել այս հայտարարությունը և օգնել մեզ գտնել ելք այս իրավիճակից: Չէ որ սա սիստեմային խնդիր է»։