Հանձնաժողովների փոխնախագահներ են ընտրվել

Հանձնաժողովների փոխնախագահներ են ընտրվել
Սերգեյ Բագրատյան

Քիչ առաջ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ Տնտեսական եւ տարածքային կառավարման մշտական հանձնաժողովների նիստը։ Օրակարգում նաեւ հանձնաժողովների փոխնախագահների ընտրության հարցն էր։

Այսպիսով տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ նույն խմբակցությունից Բաբկեն Թունյանի նախագահությամբ, իսկ տարածքային հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը, այս հանձնաժողովի նախագահը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, անկուսակցական Վարազդատ Կարապետյանն է։