Ռուսաստանում թոշակային վճարումները հնարավոր կլինի ժառանգել

Ռուսաստանում թոշակային վճարումները հնարավոր կլինի ժառանգել

Ռուսաստանի Պետական դումայում մի խումբ պատգամավորներ օրինագիծ են դրել շրջանառության մեջ, որով նախատեսվում է փոփոխության ենթարկել թոշակների ապահովագրության համակարգը եւ առաջարկում է ներդնել թոշակների վճարման ժառանգման մեխանիզմը։ Այս մասին գրում է «Российская газета»-ն։

Այն կքննարկվի Դումայում՝ այսօր։ Ըստ փոփոխության, եթե մարդն իր կյանքի ընթացքում, ուղղակի կամ գործատուի միջոցով վճարել է թոշակային վճարումների ապահովագրության դիմաց, ապա պետք է ունենա երաշխիքներ, որ դրանք պետությունը վերադարձնելու է իրեն։

Ընդ որում, այդ վերադարձումը կարող է լինել կամ անձամբ, կամ էլ ժառանգներին փոխանցման եղանակով, ժառանգման սկզբունքով։ Մասնագետները նշում են, որ եթե օրենքն ընդունվի, ապա կենսաթոշակային վճարումները կարող են աճել, քանի որ պետական գերատեսչությունները ստիպված է լինելու վճարել ինչպես ողջերին, այնպես էլ մահացածներին՝ ի դեմս նրանց ժառանգների։