Մոռացե՞լ էիր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «ադրբեջանական ծագման» մասին

Մոռացե՞լ էիր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «ադրբեջանական ծագման» մասին

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «Ուզում եմ անդադառնալ համացանցում լայն տարածում ստացած թրքացած Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցին՝ չմեկնաբանելով նրա ունայնաբանությունները։ Ուղղակի երկու պարզ հարց եմ ուղղում ալկոհոլամոլ երգչին․ Մոռացե՞լ էիր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «ադրբեջանական ծագման» մասին, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ստացար 4 սենյականոց բնակարան։ Ի դեպ հարցազույցներիցդ մեկում էլ նշել ես․ «Քոչարյանից 3 սենյականոց բնակարանի փոխարեն 4 սենյականոց եմ ստացել: Ինչ է մի սենյակ է չպե՞տք է ունենայի երգեր գրելու համար»։ Մոռացե՞լ էիր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «ադրբեջանական ծագման» մասին, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից ստացար 30.000 դոլար՝ մանկական երգերի ձայնապնակի ձայնագրման համար:

Այս առիթով նույն հարցազրույցում նշել ես․ «Սերժ Սարգսյանից երեխաներն են շնորհակալ, որ հիմա հայերեն երգեր են երգում: Եթե տալիս են ու տալիս են տեղին, ինչո՞ւ չպետք է վերցնես»։ Հիշեցնեմ, նրանք երկուսն էլ Արցախցի են։ Իսկ Արցախցին մարդկային մի թուլություն ունի, ընկածից երես չթեքելու թուլություն: Դու այդ ընկածն ես, այլևս հավիտյան, ոտքի կանգնելու բոլոր հնարավորությունները սպառած: Եվ անկման պատճառը անհագ նյութապաշտությունդ է: Ուրախ եմ, որ այսուհետ ոչ ոք քեզ այլևս «ձիու վրա չի տեսնի»»: