Փոխնախարար, ապա վերահսկողական եւ վարչության պետ

Փոխնախարար, ապա վերահսկողական եւ վարչության պետ

Խաչիկ Հակոբյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ։ Նա շատ հետաքրքիր կենսագրություն ունի։ Սկիզբը Անանիա Շիրակացի ճեմարանից է՝ եղել է փոխտնօրեն։ Զբաղվել է հասարակական գործունեությամբ՝ հիմնականում բնապահպանական թեմանորվ։ Ապա  2012 թվականին նշանակվել է բնապահպանության նախարարի տեղակալ, միաժամանակ անդամագրվելով Հանրապետական կուսակցությանը եւ դառնալով ՀՀԿ խորհրդի անդամ։

Նա համակարգում էր հասարակական բնապահպանների հետ նախարարության հարաբերությունները եւ Կենդանաբանական այգու, արգելոցների աշխատանքը։ Հեղափոխությունից առաջ նա խնդիրներ ունեցավ բնապահպանության ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանի հետ, որը նախարար նշանակվելուց հետո փորձում էր ազատվել տեղակալից, սակայն չստացվեց։ Իսկ հեղափոխությունից հետո Խաչիկ Հակոբյանի կյանքն ավելի լավ դասավորվեց․ նա նշանակվեց Վերահսկողական ծառայության տարածքային կառավարման և ենթակառուցվածքային ոլորտների վերահսկողության վարչության պետ, իսկ այժմ, փաստորեն, նշանակվել է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ։