Ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն

Ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն

ԱՀ ոստիկանությունն արձագանքելով Hraparak.am-ի հրապարակմանը, հայտարարություն է տարածել․

«Սույն թվականի հունվարի 14-ին ժամը 14։22-ին ՀՀ «Հրապարակ» էլեկտրոնային պարբերականում զետեղվել է «Դիմում եմ Արցախի Հանրապետության ոստիկանության պետին, ԱԱԾ տնօրենին և գլխավոր դատախազին» վերտառությամբ Վահրամ Աթանեսյանի հեղինակած հոդվածը, որում հեղինակը վկայակոչելով Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի ոմն բնակիչ Աշոտ Ալավերդյանի կողմից անօրինական գործողությունների կատարումը, նշում է, որ նա 2018թ-ի վերջին ֆիզիկական բռնության է ենթարկել, ծաղրել, սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցրել Արցախյան պատերազմի առաջին կարգի հաշմանդամ Գառնիկ Բաբայանի նկատմամբ, հափշտակել վերջինիս խանութի տորթը, որի վերաբերյալ Գառնիկ Բաբայանը դիմել էր ոստիկանություն։ 

Հոդվածի հրապարակումից անմիջապես հետո, նշված բոլոր հանգամանքները պարզելու նպատակով Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանի ցուցումով նշանակվել է ծառայողական քննություն, որի արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»։