Թեւավոր հրթիռներ ունեցող նոր սուզանավ է ցուցադրել

Թեւավոր հրթիռներ ունեցող նոր սուզանավ է ցուցադրել

Իրանը ցուցադրել է իր նոր «Ֆաթեհ» սուզանավը, որը կարող է կրել նաեւ թեւավոր հրթիռներ։ Այս մասին հայտնում է Press TV-ն։ Ցուցադրությունը տեղի է ունեցել նավահանգստային Բանդար-Աբաս քաղաքում, որը գտնվում է Իրանի հարավում։ Ներկա է եղել Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Բացի թեւավոր հրթիռներից, նոր սուզանավն ունի նաեւ ականներ, տորպեդներ։ Կարող է խորասուզվել ավելի քան 200 մետր, այդ խորության վրա կարող է մնալ մինչեւ հինգ շաբաթ։