Իրանը հրաժարվել է վերադարձնել Boeing 737-ի «սեւ արկղերը»

Իրանը հրաժարվել է վերադարձնել Boeing 737-ի «սեւ արկղերը»

Իրանի իշխանությունները հրաժարվել են վերադարձնել Թեհրանի մոտ կործանված ուկրաինական Boeing 737-ի «սեւ արկղերը»։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։ Ըստ հրապարակման, Թեհրանը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ Կիեւում ուշացրել են Իրանի հարցման պատասխանը, թե ինչ ճակատագրի են արժանանալու այդ «սեւ արկղերը»։ Ամենայն հավանականությամբ, այդ ինքնագրերը կուղարկվեն Ֆրանսիա։ Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Եվգենի Ենինը հայտարարել էր, որ Կիեւը կարող է դիմել ՄԱԿ Միջազգային դատարան, եթե Թեհրանի հետ բանակցությունները անարդյունք լինեն։ Նշենք, որ Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ իր երկիրը չունի տեխնիկական հնարավորություններ՝ այդ «սեւ արկղերը» վերծանելու համար։