Փաշինյանի՝ Ալիևին նվիրած «Հայ ժողովրդի պատմության» գիրքը․․․

Փաշինյանի՝ Ալիևին նվիրած «Հայ ժողովրդի պատմության» գիրքը․․․

Երեկ ֆեյսբուքում լուրեր էին տարածել, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևին «Հայ ժողովրդի պատմություն» գիրք է նվիրել, Ալիևն էլ շանթահարվել է։ Մի խումբ մարդիկ հայիլ- մայիլ կտրած հիացական գրառումններ էին անում։ Շատերն են իրար հարցնում՝ բայց դա պաշտոնակա՞ն է, ճի՞շտ է։ Մի բան կուզեի ասել։ Եթե Նիկոլ Փաշինյանը նման բան արած լիներ, առաջինը ինքը լայվ կմտներ ու ասեր։ Բայց որ չի ասել, նման բան ասողներին կխնդրեի, որ վարչապետին «սխալ չհանեն»։ Ֆեյսբուքյան իր էջում Փաշինյանը հայտարարել է, որ այդ հանդիպումները պլանավորված չեն եղել։ Այսինքն ինքը չգիտեր, որ հանդիպելու է Իլհամ Ալիևին, որպեսզի «Հայ ժողովրդի» պատմության գիրքը հետը տաներ։ Ֆեյքերն արդեն ի վնաս Փաշինյանի են աշխատում։ Եթե վարչապետը «այդպես լավ զինված» գնացել է Ալիևի մոտ, ուրեմն ստացվում է, որ ծրագրված հանդիպում է եղել։ Փաշինյանի՝ Ալիևին նվիրած «Հայ ժողովրդի պատմության» գիրքը․․․ լավ գաղափար չէ։