Հայբիզնեսբանկից ոսկու գրավով վարկերի գծով ակցիա «կուտակիր նվերներ ամռանից»

Հայբիզնեսբանկից ոսկու գրավով վարկերի գծով ակցիա «կուտակիր նվերներ ամռանից»

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ցանկանալով խրախուսել իր հավատարիմ և պարտաճանաչ հաճախորդներին՝ սույն թվականի մայիսի 2-ից մինչև հուլիսի 31-ը հանդես է գալիս ոսկու գրավադրմամբ վարկերի գծով նոր՝ ՙԿուտակիր Ամանորյա նվերներ ամռանից՚ ակցիայով: 
Ակցիայի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն հաճախորդները,  ովքեր ակցիայի ժամանակահատվածում կձևակերպեն ոսկու գրավով վարկ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ, երեք ամիս անընդմեջ կատարելով պարտաճանաչ մարումներ, հնարավորություն կստանան օգտվել հետևյալ  առավելություններից.

    • վարկի տոկոսադրույքի նվազեցում մեկ տոկոսով կամ

    • վարկի գումարի ավելացում մինչև գրավի արժեքի 200%-ը՝ կախված հաճախորդի խմբից: 

Ամանորյա տոներին ընդառաջ, վերոնշյալ արտոնություններից օգտված հաճախորդներից կընտրվեն երեք հաջողակներ, որոնց ոսկու գրավով վարկերը որպես Ամանորյա նվեր կմարվեն ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից (մինչև մեկ միլիոն դրամի չափով):  
Ակցիան թույլ կտա ավելի լավ ճանաչել  պարտաճանաչ հաճախորդներին և վերջիններիս ընձեռել հնարավորություն՝ ստանալ վարկեր ավելի շահավետ պայմաններով և հաճելի անակնկալներով:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի ուսալի ճանապարհ…