Ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»

Ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալման ալ Սաուդը ցանկություն է հայտնել ձեռք բերելու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը։

Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Ըստ հրապարակման, արքայազնը պատրաստ է 4,8 միլիարդ դոլար տալ ակումբի դիմաց, սակայն ակումբի ներկայիս սեփականատերերը՝ Գլեյզեր ընտանիքի անդամները որեւէ կերպ չեն դիտարկում ակումբը վաճառելու հարցը, թեեւ ֆինանսական առումով, առաջարկը չափազանց գայթակղիչ է։

Արքայազնն այնուհանդերձ բավական լուրջ է տրամադրված եւ ցանկանում է մինչեւ նոր սեզոնի սկիզբ վերջացնել գործարքը։ Գործարքի նախապայմաններից մեկն էլ լինելու է այն, որ թիմը դուրս գա Չեմպիոնների լիգա։ Որոշ հաշվարկների համաձայն, «ՄՅՈՒ»-ն երրորդն է իր եկամտաբերությամբ եվրոպական ակումբների շարքում եւ 2017-18 թթ ունեցել է 666 միլիոն դոլարի եկամուտ։ Առաջին տեղում իսպանական արքայական ակումբն է, ապա՝ «Բարսելոնան»։