Ոստիկանության ուղղությամբ ներկով լցված գնդիկներ են նետել

Ոստիկանության ուղղությամբ ներկով լցված գնդիկներ են նետել

Փարիզում դեղին ժիլետավոր ցուցարարները Օպերայի հրապարակում ոստիկանության ուղղությամբ ներկով լցված գնդիկներ են սկսել նետել։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Ոստիկանությունը հիմնականում չի արձագանքում ցուցարարների գործողություններին եւ միայն որոշ դեպքերում հատուկ այրող սփրեյ են ցանում առավել արմատական տրամադրված ցուցարարների նկատմամբ։ Ոտքի են հանված նաեւ հեծելազորային ոստիկանության ստորաբաժանումները։ BFM-ի տվյալներով բերման է ենթարկվել կամ ձերբակալվել 92 մարդ։ Ցույցերը սակայն կարծես թե միտում ունեն շարունակվելու։ Նոյեմբերի կեսերից սկսած բերման ենթարկված կամ ձերբակալված ցուցարարների թիվը հասել է մոտ 4,5 հազարի։