Բարձրաձայնվել է զորքերի դուրս բերման նախապայմանների մասին

Բարձրաձայնվել է զորքերի դուրս բերման նախապայմանների մասին

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Ֆրանսիան իր զորակազմը դուրս կբերի Սիրիայից միայն այն դեպքում, երբ հակամարտության կարգավորման քաղաքական ուղին արդեն գտնված կլինի։ Այս մասին հայտնում է Euronews-ը։ Ֆրանսիայի գլխավոր դիվանագետը նաեւ հիշեցրել է, որ Ֆրանսիան ռազմական ներկայություն ունի նաեւ Իրաքում։ «Մենք ներկա ենք Իրաքում եւ սահմանափակ զորակազմ ունենք Սիրիայում»,- ասել է նա։ Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայից զորքերի դուրսբերման մասին արված հակասական հայտարարություններին, Լը Դրիանը ասել է, որ Ֆրանսիայի նախագահը այս խնդրով արդեն խոսել է Թրամփի հետ եւ հասկանալի է, որ Թրամփը որոշումներ է փոխում ճնշման տակ, ներառյալ նաեւ՝ Ֆրանսիայի։