Իմ նպատակը սահմանադրական արդարադատության ողնաշարը ձեւավորելն է Հայաստանում․ Վահե Գրիգորյան

Իմ նպատակը սահմանադրական արդարադատության ողնաշարը ձեւավորելն է Հայաստանում․ Վահե Գրիգորյան

Օրերս տարբեր շրջանակներում լուրեր էին տարածվում, որ Վահե Գրիգորյանին առաջարկվելու է բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը։ Քիչ առաջ այս լուրերը փչվեցին։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ գրություն է ուղարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ ՍԴ դատավորի պաշտոնում  առաջարկելով Վահե Գրիգորյանին։

Գրիգորյանը, մեկնաբանելով իր անվան շուրջ պտտվող լուրերը, «Հրապարակին» ասաց․ «Ես մի ուղղությամբ ունեմ նպատակ։ Դա սահմանադրական արդարադատության ողնաշարը ձեւավորելն է Հայաստանում։ Ինձ կարող են հասու լինել շատ ու շատ պաշտոններ, բայց ես եմ ընտրում իմ մասնագիտական կարիերայի եւ պրոֆեսիոնալ ծառայության ոլորտը։ Եւ դա շատ հստակ եւ պարզ կերպով հրապարակված է։ Ես ՍԴ դատավորի սահմանադրաիրավական լիազորությունների միջոցով եմ պատկերացնում իմ պրոֆեսիոնալ նպատակների իրականացումը»։