Մենք արդեն ունենք Երևան քաղաքի փոքր կենտրոնի աղմուկի քարտեզը․ նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝
«Հաճախ ստանում ենք հետևյալ տեսակի մեղադրանքներ՝ "կարևոր գործերը թողած ինչով եք զբաղվում"։ Նման մեղադրանքները հիմնականում ուղղված են լինում մեր այն նախաձեռնություններին, որոնք վերաբերում են հազարավոր մեր քաղաքացիների և հատկապես կանխարգելիչ միջոցառումներին։
Աղմուկը ինքնին լուրջ հանրային առողջապահական խնդիր է և, այո, մենք նաև դրանով ենք զբաղվելու։ Մենք արդեն ունենք Երևան քաղաքի փոքր կենտրոնի ԱՂՄՈՒԿԻ քարտեզը, որը կազմվել է NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի կողմից։ Աշխատանքները շարունակական են լինելու»։
Կարծիքներ