Իմ գործերին խանգարում ա մանվելաբանությունը. Արսեն Մկրտչյան

Իմ գործերին խանգարում ա մանվելաբանությունը. Արսեն Մկրտչյան

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը դեռ չի որոշել՝ դատաքննության փուլում շարունակելո՞ւ է Գրիգորյանի պաշտպանությունը, թե՞ ոչ։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Մկրտչյանը։

«Ես ազնվորեն իմ գործն արել եմ որպես երկրապահ, որպես ազատամարտիկ կողքը կանգնել եմ, հիմա այնպես է ստացվում, որ իմ մնացած գործերին վնաս է տալիս, լուրջ գործեր կան, հնչեղ գործերով ներգրավված եմ, իմ գործերին խանգարում ա մանվելաբանությունը»,-նշեց Մկրտչյանը։

Հարցին՝ ընդհանրապես հրաժարվելո՞ւ է պաշտպանությունից, պատասխանեց․ «Այս պահի դրությամբ նախաքննությունն ավարտվել է, ես դեռ պայմանավորվածություն ձեռք չեմ բերել դատաքննության գնալու։ Եթե պայմանագիր չեղավ, երեւի թե չեմ էլ գնա, որ առաջարկեն, մեր սկսած գործն է, իհարկե ավարտին կհասցնեմ, բայց այս պահին անորոշ է»։

Մյուս հարցին՝ Մանվել Գրիգորյանը պաշտպանությունը ստանձնելը բացասական ազդեցություն է ունեցե՞լ իր կերպարի վրա, նա տվեց դրական պատասխան․ «Դե բա իհարկե։ Հակազդեցությունը բավականին մեծ էր եւ հիմա սենց ցանկացած մեկնաբանություն, ցանացած հիշատակում ուղղակի բացասական է անդրադառնում, դրա համար էլ չեմ ուզում խոսել»։