Մարզպետն ազատվում է Սարուխանյանի կադրերից․ նոր օգնական է նշանակել

Մարզպետն ազատվում է Սարուխանյանի կադրերից․ նոր օգնական է նշանակել

Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանը նոր օգնական է նշանակել։ Նա 25-ամյա Անի Մաղաքյանն է։

Նշենք, որ Անի Մաղաքյանը մարզպետի թիմից է և անկուսակցական է։

Երեկ էլ գրել էինք որ մարզպետն իր խորհրդական է նշանակել Տիգրան Մինասյանին, որը նույնպես իր թիմակիցն է։Նորանշանակ մարզպետն աշխատանքի տեղավորելով իր թիմակիցներին' ազատվում է նաև նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի կադրերից,որոնք հիմնականում կուսակցական էին:

Նշենք, որ խոսակցությունների համաձայն, շուտով փոխմարզպետ կնշանակվի Տիգրան Պետրոսյանի մտերիմ ընկերը՝ Ղարիբ Հարությունյանը։