Ալեք Բոլդուինը պատասխանել է Թրամփին

Ալեք Բոլդուինը պատասխանել է Թրամփին

Ամերիկացի հայտնի դերասան Ալեք Բոլդուինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր հասցեին արված սպառնալիքներին պատասխանել է։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Հիշեցնենք, որ Բոլդուինը SNL հեռուստաալիքի եթերով հեռարձակվող սատիրական հաղորդումներում մարմնավորում է Թրամփի կերպարը։ Թրամփը իր գրառումներից մեկում ակնարկել էր, որ հարկ է SNL-ում ֆինանսական հետաքննություններ անցկացնել, պարզելու համար, թե արդյոք նրանք հատուկ նվերներ չեն ստանում նման հաղորդումների դիմաց։ Ի պատասխան էլ Բոլդուինը ասել է, որ մինչ այժմ չէր հավատացել, որ հնարավոր է վրիժառություն, սակայն հիմա արդեն հավատում է նախագահի՝ հետաքննության մասին ակնարկից հետո։ Բոլդուինը նշել է, որ խնդիրը այն չէ, որ իրոք իրականացվի հետաքննություն, այլ այն, որ մարդիկ այդ ազդակներից իրենց անհանգիստ զգան։