Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա են հանձնել 

Ֆրանսիայի դեսպանին բողոքի նոտա են հանձնել 

Հոկտեմբերի 3-ին Ադրբեջանում ֆրանսիական դեսպան Զաքարի Գրոսին կանչել են ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչություն, որտեղ նրան փոխանցել են բողոքի նոտա, Ֆրանսիայում ադրբեջանական դեսպանատան վրա հոկտեմբերի 1-ին հայ ցուցարարների կողմից իրականացված գործողության, այն է՝ դեսպանատան վրա կարմիր ներկ լցնելու հետ կապված։ Ադրբեջանական կողմը պահանջել է ապահովել Ֆրանսիայում գտնվող իր դիվանագիտական կառույցների անվտանգությունը եւ պահանջել է փոխհատուցում կատարվածի առնչությամբ։