Քաղաքացին դատվում է 3000 դրամ, ալոճ ու պանիր գողանալու համար

Քաղաքացին դատվում է 3000 դրամ, ալոճ ու պանիր գողանալու համար

Արարատի ու Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է Թաթուլ Գառնիկի Հարությունյանի դատը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ալկոհոլ օգտագործած վիճակում 2018 թվականի հոկտեմբերի 13-ին Քրիստինե Սամվելի Լևոնյանի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ ապօրինի մուտք է գործել նրան պատկանող Գլաձոր համայնքի 33-րդ փողոցի 21 տուն և խոհանոցից գաղտնի հափշտակել 3000 ՀՀ դրամ կանխիկ գումար, երեք փաթեթ սառեցված բանջարեղեն, ալոճ և 1 կգ պանիր:

Ըստ մեղադրանքի՝ հեռանալու ընթացքում նրան նկատել է Քրիստինե Լևոնյանը և հասկանալով, որ հափշտակության հանգամանքը նկատվել է սեփականատիրոջ կողմից, շարունակել է բացահայտ իրականացնել իր հանցավոր մտադրությունը՝ անտեսելով Քրիստինե Լևոնյանի օգնության կանչերը և հափշտակված գումարն ու սննդամթերքը հետ վերադարձնելու պահանջը, գրպանից հանել է սառը զենք չհանդիսացող ծալովի դանակը, այն ցուցադրել է Քրիստինե Լեոնյանին՝ նրա առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, որպեսզի վերջինս չգոռա և օգնություն չկանչի, մի կողմ նետելով հափշտակված ալոճն ու պանիրը դիմել է փախուստի՝ իր հետ տանելով հափշտակված 3000 ՀՀ դրամ կանխիկ գումարն ու երեք փաթեթ սառեցված բանջարեղենը՝ Քրիստնե Լևտնյանին պատճառելով զգալի չափերի՝ ընդհանուրը 6000 ՀՀ դրամի գույքային վնաս: