«Հրապարակ».Վարչապետի հաջորդ ասուլիսը տեղի կունենա Գյումրիում

«Հրապարակ».Վարչապետի հաջորդ ասուլիսը տեղի կունենա Գյումրիում

Նիկոլ Փաշինյանն իր ավանդական ասուլիսների աշխարհագրությունը որոշել է ընդլայնել․ երեկ նա մեկ տարվա պաշտոնավարման առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է, որ պլանավորում է նման ասուլիսներ կազմակերպել նաեւ մարզերում։

Արդեն մասնավորապես ծրագրել է, որ հաջորդը լինելու է Հայաստանի երկրորդ քաղաքում՝ Գյումրիում։ Իր ասուլիսում նա գյումրեցի լրագրողի հարցին ի պատասխան հայտարարեց․ «Լավ լուր ունեմ ձեզ հաղորդելու՝ հաջորդ ասուլիսը Գյումրիում ենք անելու»։