Համաշխարհային տնտեսության վիճակը կարող է ավելի վատանալ․ ԱՄՀ ղեկավար

Համաշխարհային տնտեսության վիճակը կարող է ավելի վատանալ․ ԱՄՀ ղեկավար

Արժույթի միջազգային հիմնադրամը չի բացառել, որ համաշխարհային տնտեսության այս վիճակի հետ կապված իր կանխատեսումները կթարմացնի հաշվի առնելով ներկայիս նեգատիվ միտումները, եւ կարձանագրի ավելի մեծ անկում։ Այս մասին հայտարարել է ԱՄՀ ղեկավար Քրիստալինա Գեորգիեւան BBC-ի հետ զրույցի ընթացքում։ «Կախված այն բանից, թե ինչպես կվերանայենք մեր կանխատեսումները մի քանի շաբաթ անց, կապված այն բանից հետո, թե ինչ տվյալներ կստանանք պետությունների մեծ մասից, մենք կարող ենք ֆիքսել նաեւ տնտեսության հետագա անկում»,- ասել է Գեորգիեւան։ Նա ընդգծել է, որ կորոնավիրուսը շարունակում է ի հայտ գալ շատ երկրներում եւ թե ինչպես կզարգանա պանդեմիան, ոչ մեկին հայտնի չէ։ Նշենք, որ այս տարվա համար այս պահի դրությամբ կանխատեսված անկումը համաշխարհային տնտեսության համար 4,9 տոկոս է։