Էս երկրի ոստիկանապետը ես պետք է լինեմ

Էս երկրի ոստիկանապետը ես պետք է լինեմ

Էս երկրի ոստիկանապետը ես պետք է լինեմ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների թեկնածուների թվում է նաեւ հայտնի ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանը, որը վերջերս վերադարձել է Արցախից, որտեղ ժամկետային զինվորական ծառայության էր։ Նրա առաջադրումն արդեն գովեստների հրավառություն ու ոգեւորության «սմայլիկների» տարափ է առաջացրել Ֆեյսբուքի հայկական տիրույթում։ Է՛լ «երկրի նվիրյալ» ու «հեղափոխության պահապան», է՛լ ՔՊ-ին ուշքի բերող եւ այլն։ 
Հատկապես ուրախ են Վիլենի իգական սեռի «ֆրենդները»։ Կարելի է ասել, որ լայն ճանաչումը նա ձեռք է բերել սոցցանցերում համարձակ ու կոշտ, հաճախ հայհոյախառն գրառումների շնորհիվ, որոնք անում էր «Նավակ ճոճող» անվան տակ։

 «Դուք հայտարարում եք, որ ամրապնդելու եք կուսակցական կառույցները։ Ի՞նչ է դա նշանակում»։ Մեր այս հարցին Վիլեն Գաբրիելյանը պատասխանեց․  ոչ թե ամրապնդելու է, այլ ստեղծելու է զրոյից։ «Այս պահի դրությամբ մենք չունենք տարածքային կառույցներ, բայց ունենք 8-10 հազար դիմումներ՝ անդամակցության, բայց չգիտենք, թե այդ մարդիկ ովքեր են, որն է այն հանգամանքը, որ իրենք հեղափոխության ընթացքում կամ հեղափոխությունից հետո որոշել են անդամագրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, որն է նրանց շարժառիթը, նոր ըստ այդմ արդեն կառուցել տարածքայինները»։  

Գաբրիելյանը ժամանակին ՀԱԿ համակիր էր, որ հետագայում անցավ Փաշինյանի մոլի համակիրների շարքերը, ՔՊ ներքին անցուդարձից ամենատեղյակ երիտասարդներից։ Վիլենն անձնական զրույցներում, իսկ վերջերս նաեւ ԶԼՄ-ների հետ շփումներում չի ժխտում, որ ուզում է ոստիկանապետ դառնալ։ «Ես համոզված եմ՝ այդ համակարգը միայն ես կարող եմ ուշքի բերել»,- ասել է օրերս Նավակ ճոճողը armdaily.am կայքին։ Այս հայտարարությունը կարելի էր ընդունել ուղղակի որպես ալեկոծում՝ նավակների ճոճքից առաջացած։ Բայց լուրեր են հասնում, որ սա կատակ չէ, որ իշխանության վերնախավում իրոք մտմտում են Վիլեն Գաբրիելյանին ոստիկանապես Վալերի Օսիպյանի աթոռին նստեցնելու մասին։ Ահա ինչու նրան հարցեր տվեցինք իր այս մանկական երազանքի շուրջ, որը, անշուշտ, շատերին ավելի հետաքրքիր է, քան ՔՊ-ի ներսում նրա անելիքը։  

- Դ ուք լրջորեն պատրաստվում եք զբաղեցնել Վալերի Օսիպյանի աթո՞ռը։ Այդ խոսակցությունը ռեա՞լ է։

- Ես մեր ընկերական կռուգում միշտ էլ ասել եմ, որ էս երկրի ոստիկանապետը ես պետք է լինեմ։ Բայց դա չի նշանակում, որ այս  պահի դրությամբ աչք ունեմ այդ աթոռին, ինչպես ասում եք։ Դա իսկապես այդպես չի, եւ եթե ունենամ էլ, չեմ կարողանա ներկայիս օրենքով զբաղեցնել այդ պաշտոնը։ Օրենքն ունի սահմանափակումներ, որոնց ես ոչ մի դեպքում չեմ համապատասխանում այս պահի դրությամբ։ Իսկ թե հետագայում ինչ կլինի, կյանքը ցույց կտա, բնական պրոցես է։

-  Դ ուք հիմա ի՞նչ կոչում ունեք։ 

- Ավագ լեյտենանտ։

- Ի՞նչ  կոչում պետք է ունենաք, որ դառնաք ոստիկանապետ։ 

- Ներկայիս օրենքով ոստիկանապետը պետք է առնվազն գնդապետ լինի, երեք տարվա ծառայության ստաժ ունենա ոստիկանական համակարգում։ Էլի կան չափորոշիչներ, որոնց ամբողջությամբ չեմ տիրապետում։

- Օրի նակ, եթե հիմա Ձեզ գնդապետի կոչում տան ու համապատասխանեցնեն ոստիկանական կոչումների սանդղակին,  կկարողանա՞ք ոստիկանապետ դառնալ։

- Ես չեմ կարծում, որ նման ցանկություն կունենամ, որովհետեւ, իմ կարծիքով, ոստիկանական համակարգի ղեկավարը պետք է քաղաքական պատասխանատվություն կրի հանրության հանդեպ։ 

- Ժա մանակին Դուք ոստիկանների կողմից ամենաշատը բերման ենթարկված ակտիվիստներից էիք։ Հիմա ինչպե՞ս եք գնահատում ոստիկանների աշխատանքը։

- Թերի եմ գնահատում, ո՞նց պետք է գնահատեմ։ Բազմաթիվ առումներով թերի՝ սկսած սովորական ճանապարհային ոստիկանության ծառայությունից, վերջացրած օպերատիվ գործողություններով։

-  Եվ Դուք, փաստորեն, գիտե՞ք, թե ինչ պետք է անել ոստիկանությունում։

- Խնդիրը նրա մեջ չէ, թե ես ինչ գիտեմ, այլ նրա մեջ է, թե ես ոնց եմ պատկերացնում, որ պետք է աշխատի։ Կարող եմ շատ բան իմանալ կամ չիմանալ։ Ժամանակը գա՝ կասեմ։

- Լուրեր կան, որ ձեր կուսակցությունն ուզում է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որը Ձեզ թույլ կտա զ բաղեցնել այդ պաշտոնը։

- Փաստորեն, Դուք մեր կուսակցությունից ավելի տեղյակ եք, քան թե ես։ 

- Չէ,  պարզապես փոքրիկ երկրում ենք ապրում, որտեղ շատ-շատ լուրեր կան։

- Լուրերը պետք է իրականության հետ աղերս ունենան, չէ՞։

- Դ ուք որտե՞ղ եք աշխատել։ Ձեր կենսագրությունը։ 

- Ես առողջապահության նախարարությունում եմ աշխատել ժամանակին, «Ալֆա ֆարմ» ՍՊԸ-ում, մնացածը՝ մասնավորներում։

 -  Իրավապահ մարմիններում ու պետական այլ աշխատանքի, դրանից բացի, չե՞ք եղել։ 

- Ոչ։