«Հրապարակ». Իշխանությունն աջակցություն է ցուցաբերում Քոչարյանի բիզնեսին

«Հրապարակ». Իշխանությունն աջակցություն է ցուցաբերում Քոչարյանի բիզնեսին
Գեւորգ Մուրադյան

Արամ Սիմոնյանի էրայի ավարտից հետո ԵՊՀ-ում բոլոր ուղղություններով հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում. օրերս աշխատակիցների առողջապահության ապահովագրության նոր քարտերն են տրամադրվել: Վերջին տարիներին համալսարանում գործում էր աշխատակիցների ապահովագրության այլ համակարգ, սակայն, երբ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի երբեմնի խորհրդական, ՀՀԿ-ական Գեւորգ Մուրադյանը, դադարեցրել է հին տարբերակով իրականացվող ապահովագրությունը՝ պարտադրելով ԵՊՀ ղեկավարությանը նոր մրցույթ հայտարարել:

Արամ Սիմոնյանը դիմադրել է։ «Սակայն մոտ 2 ամիս առաջ մրցույթ հայտարարվեց, ու մրցույթում, որքան էլ զարմանալի է, հաղթեց մի քանի անգամ ավելի թանկ առաջարկը` Լեւոն Քոչարյանին (Ռոբերտ Քոչարյանի որդուն) պատկանող «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունը»,- ասաց ԵՊՀ մեր աղբյուրը.  ԵՊՀ-ում տարակուսած են` ինչպե՞ս է, որ Ռոբերտ Քոչարյանը մի դեպքում «քաղհալածյալ» է, մյուս դեպքում իշխանությունը նրա ընտանեկան բիզնեսին, համալսարանի խորհրդի մակարդակով, աջակցություն է դրսեւորում: