Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է «Ռեալ Մադրիդի» հետ խաղին

Հենրիխ Մխիթարյանը պատրաստվում է «Ռեալ Մադրիդի» հետ խաղին

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպման նախապատրաստական մարզումից։ 

«Պատրաստվում ենք «Ռեալի» հետ ընկերական խաղին»,- հայազգի ֆուտբոլիստը այսպես է վերնագրել լուսանկարը։

Հիշեցնենք, որ նոր մրցաշրջանից առաջ Հենրիխ Մխիթարյանն ու Լոնդոնի «Արսենալը» գտնվում են ԱՄՆ-ում, որտեղ թիմային հավաք են անցկացնում։