«Մարտի 29-ին քաղաքապետը ամոթալի որոշում է կայացրել» (տեսանյութ)

«Մարտի 29-ին քաղաքապետը ամոթալի որոշում է կայացրել» (տեսանյութ)

Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստին այսօր ելույթ ունեցավ ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: 

«Երբ խոսքը գնում է հայեցակարգային հարցերը քննարկելու մասին, բայց ընդհանուր քննարկման դաշտ չի տարվում: Աղբահանության մասին հարցնում էինք, ասում էիք՝ քննարկման փուլում է, բայց արտահերթ ռեժիմով եկավ օրակարգ մտավ աղբահանության հետ կապված այդ հարցը: Մեզ հաճախ ասում են՝ չեք թողնում, խոչընդոտում եք: Վեց ամիս անցել է, մենք լսում ենք դիտարկումներ, բայց շենքերն իրենց խնդիրները ռեալ ունեն: Մենք անկալում ենք արդյունք եւ բնակիչներն են այդ արդյունքը ակնկալում»,-նշեց Խաժակյանը:

Նրա խոսքով՝ «Լույս»-ն իրեն վերապահում է  է քաղաքապետարանի  անարդյունավետ գործունեության մասին բարձրաձայնել. «Հիմա մենք բարձրաձայնում ենք, եթե հավաքագրման տեմպերը էսպես շարունակվեն, մենք չենք  կարողանա բյուջեն պատշաճ կերպով կատարել: Բայց մի բան էլ կա, որի մասին տհաճ է խոսել: Տհաճն այն է, որ իրական ցուցանիշները քողարկելու նպատակով մարտի քսանիննին քաղաքապետը կայացրել է մի ամոթալի որոշում: Յուրաքանչյուր եռամսյակի սկզբին մենք կայացնում ենք որոշում եւ ակնկալում՝ ինչքան գումար պետք է հավաքենք, եռամսյակը կատարոմ ենք եւ ակնկալած չափի հետ համեմատում ենք: Եվ տեսնելով, որ թերհավաքագրում է կատարվել, մարտի քսանիննին քաղաքապետը կայացնում է որոշում, որ ակնկալվող դրամական մուտքը հարյուր քառասուն հինգ միլիոն դրամով  նվազեցնել, որպեսզի ամփոոփում կատարելիս, ասի, որ մենք հարյուր տոկոսով կատարել ենք»:

Հայկ Մարությանն այս ելույթին չանդրադարձավ՝ նշելով, որ օրակարգային հարցերին չի առնչվում: