Վարդգես Գասպարին մտավ դատական շենք. մասնակցում է Քոչարյանի վերաբերյալ նիստին

Վարդգես Գասպարին մտավ դատական շենք. մասնակցում է Քոչարյանի վերաբերյալ նիստին

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին քիչ առաջ եկավ դատական նիստերի դահլիճ՝ մասնակցելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործր քննությանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Քոչարյանի դեմ ակցիա իրականացնելու համար նրան հարվածել էր Քոչարյանի աջակիցը, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործի վերաբերյալ երեկ կրկին հարցաքննվել է։