Վաղը ԵՊՀ 100-ամյակն է, ի՞նչ է սպասվում

Վաղը ԵՊՀ 100-ամյակն է, ի՞նչ է սպասվում

Վաղը՝ մայիսի 16-ին, լրանում է Երևանի պետական համալսարանի 100-ամյակը, սակայն այն մեծ շուքով նշվելու է միայն սեպտեմբեր ամսին, իսկ վաղը երեկոյան ԵՊՀ-ի դիմաց սպասվում է ուսանողական միջոցառում, իսկ օրվա ընթացքում միջոցառումներ են լինելու Գյումրի քաղաքում։

ԵՊՀ լրատվության բաժնի ղեկավար Գևորգ Էմին- Տերյանը «Հրապարակին» փոխանցեց, որ սեպտեմբերին աշխարհի շուրջ 100 բուհերից պատվիրակություններ են ժամանելու, երեք օր շարունակ տոնական միջոցառումներ են լինելու, սակայն, մեզ հասած տեղեկություններով, ԵՊՀ-ում ծնկների դողով են սպասում այդ միջոցառմանը, բանն այն է, որ մինչ այժմ չեն կարգավորվել  ռեկտոր Արամ Սիմոնյանի և իշխանությունների հարաբերությունները, նույնիսկ խոսակցություններ կան, որ հնարավոր է վարչապետը ներկա չգտնվի այդ միջոցառմանը, կամ նրա գալու դեպքում էլ Արամ Սիմոնյանը չներկայանա։