Դուք գնալով ավելի հաճախ եք ձեզ պահել Հանրապետականների նման․Դավիթ Խաժակյանը՝ իմքայլականին

Դուք գնալով ավելի հաճախ եք ձեզ պահել Հանրապետականների նման․Դավիթ Խաժակյանը՝ իմքայլականին

Երեւանի քաղաքապետարանի ավագանու նիստին ասսօր «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը, երբ բուռն քննարկում էին, թե արդյոք Երևանի երեք փողոցների անուններում պիտի փոփոխություն լինի՞, թե՝ ոչ, ասաց. «Դուք այս նախագիծը բերել եք, որ էժանագին շոու սարքեք: Բերել եք այս նախագիծը, որ Առաքելյան Հռիփսիմեն մեզ անվանի աթեիստ, Սարգսյան Լյուդմիլան մեզ ասի՝ սրբապիղծ, Խաժակյան Դավիթն էլ մեր և ՀՀԿ-ի միջև զուգահեռներ տանի»: 

Պապիկյանի այս ելույթը հարուցեց ընդդիմադիր խմբակցության դժգոհությունը։ Դրան արձագանքեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Ձեր գործունեությունը համեմատել «Հանրապետականների» հետ պայմանավորված է նրանով, որ դուք գնալով ավելի հաճախ եք ձեզ պահել Հանրապետականների նման։ Իսկ դուք, պարոն Պապիկյան, ձեր «Հանրապետական» պահվածքը սկսել եք դեռեւս նախընտրական շրջանում, երբ գնում  էիք մեր գործընկերների շտաբը, ինչ-որ հանրապետականավարի էիք պահում։ Էդ ամենը մենք շատ լավ հիշում ենք եւ պատրաստ ենք ամեն անգամ հիշեցնել»։