Հայտնաբերվել է նոր վիթխարի խառնարան

Հայտնաբերվել է նոր վիթխարի խառնարան

Բրիտանական Օքսֆորդի եւ Աբերդինի համալսարանների մասնագետները հայտբաերել են նոր վիթխարի վաղնջական ժամանակների խառնարան, որը առաջացել է Բրիտանական կղզիների վրա երկնաքար ընկնելու հետեւանքով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը, մանրամասնելով, որ խառնարանը գտնվում է Շոտլանդիայի եւ Արտաքին Հեբրիգյան կղզիների միջեւ։ Գիտնականները բախման հետքերը հայտնաբերել են քվարցի բյուրեներով, որոնք գտնվում են Սթոյեր գյուղի մոտ, Շոտլանդիայում, կարմրավուն լեռնազանգվածի մեջ, որը ունի 10-15 մետր հաստություն, եւ թվագրվում է մեզոպրոտերոզոյան ժամանակներով՝ ավելի քան1,6-1 միլիարդ տարի առաջ։ Հայտնաբերվել են նաեւ բարձր մակարդակի պլատին ու պալադիում, ինչը լինում է երկնաքարերի դեպքում։ Ըստ հաշվարկների կատակլիզմը տեղի է ունեցել 1,2 միլիարդ տարի առաջ։ Երկնաքարի արագությունը կազմել է 60 հազ կմ/ժամ։ Բախման հետեւանքով առաջացել է 14-20 կմ լայնության խառնարան։ Այն ծածկված է 200 մետր հաստության ծովային նստվածքներով։