Պարզվել է Զոդի կամրջի վթարից մահացած անձի ինքնությունը 

Պարզվել է Զոդի կամրջի վթարից մահացած անձի ինքնությունը 

Զոդի կամրջի ողբերգական վթարի հետևանքով զոհված 7 անձից մեկի ինքնությունը պարզվել է։ Հիշեցնենք, որ զոհվածի ինքնությունը պարզելու համար գենետիկական փորձաքննություն էր նշանակվել։ Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրին, որ զոհվածը Երասխ գյուղի բնակիչ 1964 թվականին ծնված Սոֆյա Ոսկանյանն է։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին, Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել էին «Toyota», «ՎԱԶ-2106» և «ԳԱԶել» մակնիշների ավտոմեքենաները: Տուժածների թիվը 13-ն էր, մահացները 6-ն էին։ Հետագայում հայտնի դարձավ, որ տուժած 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է։