Մասիվի Սիթին փակել են. պատճառը «խորովածի ծուխն է» (վիդեո, ֆոտո)

Մասիվի Սիթին փակել են. պատճառը «խորովածի ծուխն է» (վիդեո, ֆոտո)

Գայի պողոտայում գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետի աշխատակիցները մի քանի ժամ է՝ փակել են սուպերմարկետի մուտքը. պատճառը պահեստում բռնկված խոշոր հրդեհն է։ ԱԻՆ֊ից թեպետ հայտարարել են, որ դեպքի վայր 6 մարտական հաշվարկ է մեկնել, այնուամենայնիվ, սուպերմարկետ այցելած մեր լրագրողին մասնաճյուղի տնօրեն ներկայացած անձը վստահեցրել է՝ որեւէ ապրանք, որեւէ գույք և որևէ անձ չի տուժել, թեպետ «Սիթիի» դիմաց մեր լրագրողը ֆիքսել է շտապ օգնության մեքենան, որով բուժօգնություն էին ցուցաբերում քաղաքացիներից մեկին։

Բացի այդ սուպերմարկետի դիմաց հավաքված անձանցից ոմանք պնդել են, թե հրդեհ չի եղել, պարզապես խորովածի ծուխ է լցվել։ 

Նշենք, որ այս պատասխանը, ըստ երեւույթին, պայմանավորված էր մեր անակնկալ այցով եւ հետագա շահարկումներից խուսափելու համար։