Չտեսը մի տղա է ունեցել, ․․․․․-ը կտրել է

 Չտեսը մի տղա է ունեցել, ․․․․․-ը կտրել է

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը "բրենդ դարձավ", երբ անցած տարվա սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանը նրան հարցրեց՝ մարզում որքան կաթիլային ոռոգվող այգիներ և որքան հակակարկտային ցանցեր կան։

Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Կաթիլային ունենք մոտ 40 հազար հեկտար»: Տեղից ուղղեցին մարզպետին, որ ոչ թե 40 հազար հեկտար, այլ` 40 հեկտար:

Վարչապետի հարցին ոչ ոք չկարողացավ պատասխանել, ինչը զայրացրեց Փաշինյանին․

«Հավաքվել ենք Արարատի մարզում ու պրիմիտիվ տվյալների չենք տիրապետում»։

․․․ Ու ահա Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով 40 հազար հեկտարը չի տարբերում 40  հեկտարից, դեկտեմբերի 24-ի թիվ 312 կարգադրությամբ՝ մարզպետարանում աշխատող 15 անձանց, այդ թվում իրեն, պարգատրել է 104.5 % դրույքաչափով:

Օրենքը նախատեսում է պարգևատրում մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով, մինչդեռ մարզպետ Սարգսյանը պարգատրել է դրույքաչափը գերազանցող՝ 104.5 %-ի չափով:  Նրա աշխատավարձը կազմում է 661,400 դրամ, 104.5 %-ի դեպքում՝ 691,163 դրամ:

Ինչի՞ համար, հասկանանք։ «Պրիմիտիվ բաները չիմանալը» հի՞մք են պարգևատրության համար։ Սա միայն Գարիկին չի վերաբերվում, մեծ շահում ստացածներին է վերաբերվում, հիշեք ասացվածքը՝ «Չտեսը  մի տղա է ունեցել, ․․․․․-ը կտրել է» ։

Նայեք այդ օրը չընկնեք։