Դատավորների ընդունված թեկնածուները՝ ըստ մասնագիտացումների

Դատավորների ընդունված թեկնածուները՝ ըստ մասնագիտացումների

ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Բարձրագույն դատական խորհուրդը, ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի
102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, մայիսի 22-ին և 23-ին
անցկացրեց քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների
հավակնորդների հարցազրույցի փուլը: Մասնագիտական որակների ստուգման այս փուլում
ներգրավված էր նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված
կարգով ընտրված հոգեբան:
Հարցազրույցի փուլին մասնակցում էր 18 հավակնորդ: Նրանցից 17-ը գրավոր քննության
արդյունքներով հավաքել էր առավելագույն հանրագումարային միավոր, իսկ 1-ը
հանդիսանում էր իրավաբան-գիտնական:
Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո
Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրեցին հարցազրույցի
արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդեց փակ-գաղտնի քվեարկությունը:
Քաղաքացիական մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով անցած
են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների
առնվազն կեսից ավելի /կողմ/ ձայներ ստացած հավակնորդները:
ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդի
փակ գաղտնի քվեարկության արդյունքում քաղաքացիական մասնագիտացման
դատավորների թեկնածուների 18 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ ստացան 10-ը.
Աբգարյան Էմին
Ահարոնյան Ռոմեն
Արմենակյան Սարգիս
Բադալյան Կարապետ
Գաբրիելյան Լիլիթ
Խաչատրյան Սերինե
Հարությունյան Լիանա
Հարությունյան Նելլի
Ջավախյան Աշոտ
Սաղոյան Լիլիթ:

ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Բարձրագույն դատական խորհուրդը, ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի
102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, մայիսի 23-ին անցկացրեց
քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի
փուլը: Մասնագիտական որակների ստուգման այս փուլում ներգրավված էր նաև
Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված
հոգեբան:
Հարցազրույցի փուլին մասնակցում էր 7 հավակնորդ: Նրանցից 5-ը գրավոր քննության
արդյունքներով հավաքել էր առավելագույն հանրագումարային միավոր, իսկ 2-ը իրավաբանգիտնականներ էին:
Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո
Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրեցին հարցազրույցի
արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդեց փակ-գաղտնի քվեարկությունը:
Քրեական մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով անցած են
համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների
առնվազն կեսից ավելի /կողմ/ ձայներ ստացած հավակնորդները:
ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդի
փակ գաղտնի քվեարկության արդյունքում քրեական մասնագիտացման դատավորների
թեկնածուների 7 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ ստացան 4-ը.
Ալավերդյան Լուսինե
Բախշիյան Բորիս
Ջիվանյան Վահե
Սիմոնյան Անդրանիկ:

ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Բարձրագույն դատական խորհուրդը, ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի
102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, մայիսի 24-ին անցկացրեց
վարչական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների
հարցազրույցի փուլը, որում ներգրավված էր նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից
օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբան:
Հարցազրույցի փուլին մասնակցում էին գրավոր քննության արդյունքներով առավելագույն
հանրագումարային միավոր հավաքած 7 հավակնորդներ:
Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո
Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրեցին հարցազրույցի
արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդեց փակ-գաղտնի քվեարկությունը:
Վարչական մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով անցած են
համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների
առնվազն կեսից ավելի /կողմ/ ձայներ ստացած հավակնորդները:
ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդի
փակ գաղտնի քվեարկության արդյունքում վարչական մասնագիտացման դատավորների
թեկնածուների 7 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ ստացան 2-ը.:
Միքաելյան Վարազդատ
Չիլինգարյան Անի: