Արտակ Զեյնալյանը հանդիպել է Նաիրի Հունանյանին

Արտակ Զեյնալյանը հանդիպել է Նաիրի Հունանյանին

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այցելել է քրեակատարողական հիմնարկ եւ տեսակցել 1999թ․ հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում ոճրագործության համար դատապարտված Նաիրի Հունանյանին, նրա հետ առանձնազրույց ունեցել։ Այդ մասին նա այսօր հայտարարեց լրագրողներին մամուլի ասուլիսի ժամանակ։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում Նաիրի Հունանյանի հոգեկան առողջությունը։ Արտակ Զեյնալյանն ասաց, որ ինքն այդքան երկար չի շփվել նրա հետ, որպեսզի գնահատի Նաիրիի հոգեկան առողջությունը․ միայն տեղեկացրեց, որ խորհուրդ է տվել նրան զբաղվել սպորտով։