Առաջին ռումբը ղարաբաղցու գլխին է ընկնելու

Առաջին ռումբը ղարաբաղցու գլխին է ընկնելու

«Արցախում բավական բարդ վիճակ է թե՛ ներքաղաքական, թե՛ Ադրբեջանի զորավարժությունների առումով, իսկ Հայաստանից հնչած ցանկացած հայտարարություն ավելի է լարում վիճակը»,- ասաց արցախցի մեր զրուցակիցը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի օրերս արած «դավադիր պատերազմի եւ տարածքներ հետ տալու» մասին հայտարարությանը: Իսկ ներքաղաքական մասով ինչո՞ւ է լարված։ «Դե, Սամվել Բաբայանը բավականին արմատական է տրամադրված, սպասում է դատարանի վճռին` կճանաչե՞ն իր քաղաքացիությունը, եթե ճանաչեցին` լավ, իսկ եթե չճանաչեցին` չի բացառվում, որ մարդիկ փողոց դուրս գան։ «Ծռերն» են ակտիվացել, դրան էլ գումարվեց ՀՀ վարչապետի հայտարարությունը»:

Բայց արձագանքեց Դավիթ Տոնոյանը, ասել էր․  «Որպես պաշտպանության նախարար՝ թույլ չեմ տա, որ էդպիսի բան լինի. այսօրվա Հայաստանում հնարավոր չեն դավաճանական գործողություններ՝ կչեզոքացվեն հիմքում»: «Դե հա, Տոնոյանը շատ լավ հասկանում է, որ Նիկոլի ցանկացած խոսք բանակում ու Ղարաբաղում ռեզոնանս ա առաջացնում, անհանգստություն բերում, որովհետեւ առաջին ռումբը ղարաբաղցու գլխին է ընկնելու։ Տոնոյանը դուխ ա տալիս, ուզում է ասի` դավաճան չկա, գեներալիտետը կանգնած ա, զինվորները կանգնած են, բայց նայեք Արցախի ԱԽ քարտուղարի` Վիտալի Բալասանյանի մեքենայի զննությունը, արցախցի-հայաստանցի սրվող թեման տանելու են նրան, որ Փաշինյանի հայտարարած ռեֆերենդումի ժամանակ, եթե նման բան լինի, մեկ էլ ու պարզվի, որ ժողովրդի մի մասն ասում է` մեզ Ղարաբաղը պետք չի։ Նկատե՞լ եք` վերջին հայտարարությունից հետո ինչ աշխուժություն-ոգեւորություն է տիրում Ադրբեջանում, նրանց լրատվամիջոցներում.. նախկինում էլ ադրբեջանցիք հոխորտում էին, բայց նաեւ վախ կար մեջները, հիմա ոգեւորված են»: