ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը կշարունակվի
Կառավարության որոշմամբ Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը կշարունակվի նաև 2019 թվականին:
Փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ խմբերին՝
-Մինչև 1934 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց
-Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց։
Կարծիքներ