Բենիտո Մուսոլինիի ծոռը առաջադրվել է Եվրախորհդարանի պատգամավորի թեկնածու

Բենիտո Մուսոլինիի ծոռը առաջադրվել է Եվրախորհդարանի պատգամավորի թեկնածու

Իտալական «Իտալիայի եղբայրները» աջակողմյան կուսակցության կողմից Եվրապառլամենտի առաջիկա ընտրություններում առաջադրվել է իտալացի դիկտատոր, իտալական ֆաշիզմի հայր համարվող Բենիտո Մուսոլինի ծոռը՝ Գայ Հուլիոս Կեսար Մուսոլինին։ Այս մասին ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման հայտարարել է այդ կուսակցության ղեկավար Ջորջա Մելոնին։ Իտալական քաղաքակրթության Հռոմի պալատի ֆոնին արված տեսաուղերջում, որը համարվում է իտալական ֆաշիստական նեոդասական ճարտարապետության կոթողներից մեկը, Մելոնին ներկայացրել է դուչեի շառավղին նշելով, որ նրա կենսագրությունը ասում է ամեն ինչ՝ մասնագետ, զինվորական եւ հայրենասեր։ Մուսոլինիի ծոռը հիսուն տարեկան է։ Ծնվել է Արգենտինայում, ութ տարի ապրել Վենեսուելայում։ Ծառայել է իտալական ռազմածովային ուժերում, իսկ հետո աշխատել Finmeccanica կորպորացիայի ռազմական ձեռնարկություններից մեկում՝ Մերձավոր Արեւելքում։ Հայրը եղել է 2001 թվականին Հռոմի քաղաքապետի թեկնածու։ Նշենք, որ Մուսոլինիի մյուս ծոռը հանդիսանում է եվրախորհրդարանական իսկ մինչ այդ եղել է Հռոմի քաղաքային խորհրդի անդամ։