Մի շարք հարթակներ դուրս են գալիս ռուսական շուկայից

Մի շարք հարթակներ դուրս են գալիս ռուսական շուկայից

Wix կայքերի պատրաստման օնլայն հարթակը, Miro ինտերակտիվ հարթակն ու համացանցում համատեղ աշխատանքի Coda հարթակը սեպտեմբերի 12-ից այլեւս չեն գործում Ռուսաստանում։ Վերջին երկու հարթակները նաեւ հեռացել են Բելառուսից։ Wix-ը հայտարարել է, որ օգտահաշվի արգելափակումից հետո բոլոր կայքերը, որոնք պատկանում են վերջինիս, այլեւս կդառնան դիտման համար անհասանելի։

Miro-ն էլ տեղեկացրել է, որ պարտավոր է հետեւել բոլոր այն որոշումներին, որոնք կայացվում են ԱՄՆ եւ ԵՄ կողմից։ Coda-ն եւս հայտնել է, որ հեռանում է Ռուսաստանի դեմ ԱՄՆ եւ ԵՄ սանկցիաների հետեւանքով։ Մի շարք այլ հարթակներ, ինչպիսիք են ClickUp-ն ու Hubspot-ը, նույնպես առաջիկայում կհեռանան ռուսական շուկայից։