Կխստացվեն «օրենքով գողերի» պատժաչափերը Ռուսաստանում

Կխստացվեն «օրենքով գողերի» պատժաչափերը Ռուսաստանում

Ռուսաստանի Պետական Դուման ընդունել է օրենք, որով խստացվում են պատժաչափերը կազմակերպված հանցավոր խմբերի ստեղծողների եւ դրանցում մասնակցողների համար։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Այսպես հանցավոր խմբի ստեղծումը, ղեկավարումը կարող է պատժվել մինչեւ ցմահ ազատազրկումով։

Օրենքի նախագիծը Պետդումա ներկայացվել է Կրեմլի կողմից։ Նոր օրենքը նաեւ քրեական պատասխանատվություն է սահմանում հանցավոր հիերարխիայում բարձրագույն դիրք զբաեցնողների համար։ Պատժաչափերը հասցվում են 12-20 տարվա ազատազրկման, մինչեւ հինգ միլիոն ռուբլու տուգանքի, սակայն պատիժները կարող են հասվել մինչեւ ցմահ ազատազրկման էլ ինչպես արդեն նշվեց։ Սա բավական լուրջ խստացում է համարվում Ռուսաստանում քրեական օրենսդրության եւ շատ մասնագետ քրեագետներ կարծում են, որ հնարավոր է սկսվի քրեական հեղինակությունների կամ հանցաշխարհի բարձրագույն հիերարխիկ խմբի արտահոսք Ռուսաստանից։