Կոմայգում կրքերը թեժ են․ բողոքի ակցիա

Կոմայգում կրքերը թեժ են․ բողոքի ակցիա

Արդեն հայտնել էինք, որ Կիրովի մանկական այգում քաղաքացի Արմինե Համբարձումյանն ու մի քանի այլ կենդանասերներ բողոքի ակցիա էին իրականացնում։

Երեկ Կիրովի մանկական այգում Արմինե Համբարձումյանի վրա էր հարձակվել մի տղամարդ և հայհոյել նրան։ Արմինե Համբարձումյանի խոսքով՝ տղամարդը դաժան ծեծի է ենթարկել շներին, որոնց ինքը փորձել է կերակրել։

«Հրապարակի» հետ զրույցում Արմինե Համբարձումյանը նշեց, որ դիմել է ոստիկանություն․ «Ոստիկանները վերջում եկան, երբ արդեն դեպքը տեղի էր ունեցել։ Այդ տղամարդուն բերման ենթարկեցին։ Իմ փաստաբանը զբաղվում է այս հարցով։ Այգում տեսախցիկներ կան, որոնք ամենայն հավանականությամբ ֆիքսել են, թե ինչ է իրականում տեղի ունեցել»։

Արմինե Համբարձումյանը նշում է, որ այգու սրճարանների աշխատակիցները ևս վատ են վերաբերվում շներին։

Ակցիայի մասնակիցներին մոտեցավ մի տղամարդ (ակցիայի մասնակիցների խոսքով՝ այնտեղի բնակիչ է) և փորձեց ընդհանուր հայտարարի գալ Արմինե Համբարձումյանի և իր աջակիցների հետ, սակայն չստացվեց։  Բողոքի ակցիայի մասնակիցները նշեցին, որ սա իրավական խնդիր է և այդ տղամարդը Արմինե Համբարձումյանի վրա հարձակվելու, հայհոյելու և շներին հարվածելու համար պետք է պատասխան տա»։

Սրճարաններից մեկում աշխատող մի կին մոտեցավ ակցիայի մասնակիցներին և սկսեց հերքել այն ամենը, ինչ ներկայացվում էր լրագրողներին։  

Մանրամասները տեսանյությում՝