Ինչպես շրջանցել WhatsApp-ի նոր պաշտպանիչ համակարգը

Ինչպես շրջանցել WhatsApp-ի նոր պաշտպանիչ համակարգը

iPhone սմարթֆոն օգտագործողները կարող են շրջանցել այն պաշտպանիչ նոր համակարգը, որը կիրառում է WhatsApp-ը։ Այս մասին գրում է Reddit –ի u/de_X_ter անունով հանդես եկող բլոգերը։ Անձնական տվյալների պաշտպանության նոր համակարգը պահանջում է օգտատերերից մատնահետք թողնել կամ դեմքի ուրվապատկեր թողնել, սակայն iPhone օգտագործողները կարող են «կիսվել» ֆունկցիայի միջոցով բացել մեսենջերն առանց այդ համակարգի նույնականացումն անցնելու։ Այն, որ WhatsApp-ը ունի խոցելիություն, հաստատել է նաեւ Reuters լրատվական գործակալությունը։ Մեսենջերի ղեկավարությունը հայտարարել է լրատվամիջոցին, որ առաջիկայում կվերացվի այդ թերացումը եւս։