«Կաթ եւ մեղր». սպիտակ բանաստեղծություններ, որ դարձան համաշխարհային բեսթսելեր

«Կաթ եւ մեղր». սպիտակ բանաստեղծություններ, որ դարձան համաշխարհային բեսթսելեր

Րուփի Քաուրը ծագումով հնդիկ՝ կանադացի բանաստեղծ է, գրող, նկարիչ եւ կատարող: Նրա առաջին գիրքը լույս տեսավ 2014 թ․-ին: Այն կրում էր «Կաթ եւ մեղր» ("Milk & Honey”) անվանումը: Միջազգայնորեն ճանաչում գտած բանաստեղծությունների հավաքածուն գրավիչ էր եւ հետաքրքիր, ուստի պատահական չէր, որ դրանից վաճառվեց շուրջ երկու միլիոն օրինակ: Գիրքը մեկ տարի շարունակ մնաց «Նյու Յորք Թայմսի» ամեն շաբաթվա բեսթսելեր: Րուփիի երկրորդ` «Արեւն ու իր ծաղիկները» ("The Sun And Her Flowers") գիրքը լույս տեսավ 2017- ի հոկտեմբերին: Րուփիի բանաստեղծությունները շոշափում են սիրո, կորստի, ապաքինման, կին լինելու, գաղթի եւ այլ թեմաներ, որոնց կցվում են պարզ եւ մինիմալիստական գծանկարները` ստեղծելով էսթետիկայի մի դաշտ, որտեղ ազատ կարող ես հաղորդակցվել պոեզիայի հետ, ինքն էլ` քո:

Թարգմանությունը՝ Նոռա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ