Տիմոշենկոն ընդդեմ Տիմոշենկոյի

Տիմոշենկոն ընդդեմ Տիմոշենկոյի

Ուկրաինայի «Բատկիվշինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն կոչ է արել այդ երկրի գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին գործադրելով իր ազդեցությունը, Ռադայի պատգամավոր Յուրի Տիմոշենկոյին, ով Յուլյա Տիմոշենկոյի ազգանվանակիցն է, հանել առաջիկա մարտի վերջին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների շարքից։ «ՈՒՆԻԱՆ»-ի փոխանցմամբ, Տիմոշենկոն հայտարարել է, որ երկրորդ Տիմոշենկոն առաջադրվել է Պետրո Պորոշենկոյի հանձնարարությամբ, որպեսզի հնարավոր լինի ազգանունների նմանությունը օգտագործելով հարվածել իր ձայներին։ Յուլյա Տիմոշենկոն Պորոշենկոյի այդ քայլը համարել է անազնիվ խորամանկություն եւ հորդորել քաղաքական պայքարի մեջ լինել ազնիվ։