Ցոլակյանը լավ լուրեր հայտնեց՝ թու-թու-թու

Ցոլակյանը լավ լուրեր հայտնեց՝ թու-թու-թու

«Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում ցրտահարություն 99 տոկոսով չի սպասվում»,- այսօր կառավարության նիստին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն՝ ու ձեռքով թխկացրեց սեղանան՝ թու-թու-թու։  

Նա նաև նշեց, որ ապրիլ-մայիս ամսվա տեղումների քանակը նորմայից մի փոքր ավելի է լինելու, իսկ հունիսին կլինի  նորմայի սահմաններում: Ըստ Ցոլակյանի՝ գետերի ելքերը մեծանալու են և 90-120 տոկոս ջրառատ կլինեն։

«Սևանա լիճը այսօրվա դրությամբ յոթ սանտիմետրով անցած տարվա համեմատ պակաս է, և դա նորմալ երևույթ է, քանի որ պատճառն այն է, որ անցած տարի կլիման տաք էր, և հալքը եղել է, իսկ այս տարի հետո է լինելու: Սևանա լճի մակարդակը 45 սմ մոտավորապես կբարձրանա ջրառից առաջ՝ մինչև հունիս»,- ասաց Ցոլակյանը:

Վարչապետին զարմացրեց այս տեղեկությունը և կրկնեց, թե արդյոք երկու ամսվա մեջ 45 սմ կարող է բարձրանալ, ու ստացավ նույն պատասխանը։ «Տարվա վերջին Սևանա լճի մակարդակը 5-10 սմ մետր ավելի կլինի»,- խոստացավ ԱԻ նախարարը:

Անդրադառնալով Ախուրյանի ջրամբարին՝ նա նշեց, որ ցրտի հետ կապված պակաս է ջուրը, սակայն ջրառից առաջ կլինի 90-95 տոկոս լցվածություն: «2018 թվականի համեմատ այս տարին ավելի նպաստավոր է նաև ձյան շերտի տեսանկյունից: Մի խոսքով, այն ջրամբարները, որոնք ոռոգման նպատակներով են օգտագործվում, լցված կլինեն 80-90 տոկոս»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը։

Չնայած դրան՝ նախարարը նշեց, որ ջրամբարների պատվարների ուսումնասիրության խնդիր պետք է դրվի, իսկ վարչապետը նշեց, որ այդ հարցը քննարկման տիրույթում է: